ՍՏԵՓԱՆ ՍԱՖՐԱԶՅԱՆ

Դերասան

11 դեկտեմբեր, 1853 - 6 օգոստոս, 1913

Ծնվել է Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Եղել է դերասանուհի Ալմա Սաֆրազյանի ամուսինը: 1874թ-ից հանդես է եկել Թիֆլիսում՝ Գևորգ Չմշկյանի թատերախմբում։ 1879-82թթ եղել է Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմբում։ 1880թ. Պետրոս Ադամյանի հետ խաղացել է Ախալցխայում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Կնոջ հետ գործել է նաև Բաքվում, Երևանում, Կարսում, Շուշիում, Գանձակում, Աստրախանում, Թավրիզում, Թեհրանում և այլուր։ Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո, հայերեն և ադրբեջաներեն), Խ.Գալֆայանի «Արշակ Երկրորդ» (Արշակ Երկրորդ), Մուրացանի «Ռուզան» (Հասան Ջալալ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց), Ա.Դյումա-հոր «Քին» (Քին), Մ.Ախունդովի «Հաջի Կարա» (Միրզա Հաբիբ) և այլն։ 1888թ. Թավրիզում առաջին անգամ բեմադրել է Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն։ 1908թ. խաղացել է Էլիզբարովի (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար») դերը և նվիրատվություն կատարել հայ թատերական շենքի կառուցմանը։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար