ՍԵՅՐԻ

Բանաստեղծ, արձակագիր

16 օգոստոս, 1880 - 10 հոկտեմբեր, 1920

Ավետիք Գուլոյան

Ծնվել է Սալմաստի գավառի Հաֆթվան գյուղում (այժմ՝ Իրանում): Պատանի հասակում մեկնել է Թիֆլիս, աշխատել և հաճախել Ներսիսյան դպրոց, անդամագրվել «Ծիածան» աշակերտական ընկերությանը, որի հիմնադիրներից է Ստեփան Շահումյանը։ Մասնակցել է ռուսական առաջին հեղափոխությանը։ 1905-07թթ Բաթումում եղել է ուսուցիչ, 1911թ-ից՝ Սալմաստի գավառի հայկական դպրոցների տեսուչ։ 1914թ. ընտանիքով տեղափոխվել է Բաքու: Նրա բանաստեղծություններն ու պատմվածքները մամուլում տպագրվել են 1906թ-ից։ «Ծիլ ու ծաղիկ» (1913թ.) ժողովածուն, որը միակն է, արժանացել է Հովհաննես Թումանյանի ուշադրությանը։ Նրա ձիրքը դրսևորվել է հատկապես արձակ բանաստեղծության ձեով գրված այլաբանական պատմվածքներում, զրույցներում, որոնց բնորոշ է ազատագրական-հեղափոխական պայքարի պաթոսը («Մոռացության հովիտը», «Զգոն ոգին», «Վարդերը», «Առաջին անձրևը», մամուլում)։ Հայոց ցեղասպանության (1915թ.) անդրադարձն է նրա «Կարոտի հուշեր» պատմվածաշարը։ Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված ոգեշունչ հիմներգ է «Կարմիր աստղ» խորագրով ակնարկների ու պատմվածքների շարքը։ 1920թ. եղել է Զանգեզուրի զավկոմի քարտուղարը։ Գնդակահարվել է Ղափանում (այժմ՝ Կապան), «Դաշնակցություն» կուսակցության անդամների կողմից։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար