Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ԱՐՄԵՆԱԿ ՍԱԼՄԱՍԼՅԱՆ

Մատենագետ

10 դեկտեմբեր, 1888 - 7 հունվար, 1971

Ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում: 1900-06թթ սովորել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում, 1906-11թթ՝ ամերիկյան Ռոբերտ քոլեջում։ 1911թ. մեկնել է Փարիզ, որտեղ 1911-14թթ սովորել է իրավաբանության համալսարանում։ 1940-47թթ եղել է Փարիզի ազգային մատենադարանի արևելյան լեզուների բաժնի վարիչը, 1951թ-ից՝ Նուպարյան մատենադարանի տնօրենը։ Հայագիտական հոդվածներով թղթակցել է «Բյուզանդիոն», «Երևան», «Աշխարհ», «Բազմավեպ» և այլ պարբերականների։ 1946թ. լույս է տեսել նրա «Հայկական մատենագիտություն» աշխատությունը, որի լրացված և ճշգրտված տարբերակը հրատարակվել է Երևանում, 1969թ.։ Այն ներառնում է հայագիտության բոլոր բնագավառներում օտար լեզուներով մինչ 1965թ. լույս տեսած հետազոտությունները։ 1922թ. ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1968թ. արժանացել է Երևանի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալին։ Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար