Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ՄԱՐԻԱՆՆԱ ՍԵԴՄԱՐ

Օպերային երգչուհի

12 հունիս, 1899 - 24 հունվար, 1958

Մարիաննա Բոյախչիևա

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է օպերային երգիչ Շարա Տալյանի կինը։ Սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում, Բ.Կորսովի մոտ։ Բեմական գործունեությունն սկսել է 1919թ., Բաթումում՝ որսես օպերետային դերասանուհի։ 1924թ-ից մասնակցել է Լենինականում (այժմ՝ Գյումրի) ստեղծված օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, «Հայ աշուղներ» անսամբլին, Երևանի օպերային և Երաժշտական կոմեդիայի թատրոնների հիմնադրմանը։ 1933թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Դերերգերից էն՝ Նանի (Ա.Տիգրանյանի «Անուշ»), Սոնա (Հ.Ստեփանյանի «Լուսաբացին»), Շուշան (Կ.Զաքարյանի «Մարջան»), Շպանիկ (Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս»), Բարբալե (Դոլիձեի «Քեթո և Կոտե»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Դքսուհի (Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա»)։ 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար