ՄՈՒՇԵՂ ՍԱՂՅԱՆ

Բեմադրիչ, բեմանկարիչ

21 մայիս, 1900 - 28 մարտ, 1970

Ծնվե է Բաքվում։ 1923թ. ավարտել է տեղի բարձրագույն գեղարվեստական դպրոցը։ Բեմանկարչական գործունեությունն սկսել է Բաքվի Սատիր-Ագիտ թատրոնում, ռեժիսորականը՝ Բաքվի հայկական թատրոնում, ուր տարբեր տարիներ եղել է գլխավոր ռեժիսոր ու նկարիչ: Բեմադրել է Ե.Չարենցի «Կապկազ թամաշա», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Պոգոդինի «Տեմպ», Վ.Վաղարշյանի «Օղակում», Ջաբարլիի «1905 թվականին» և այլն ներայացումներ։ 1928թ. Բաքվում կազմակերպել է Հայ երաժշտական թատրոն, կոնսերվատորիայի սաների ուժերով բեմադրել «Գիքոր», «Անուշ» (Ըստ Հ.Թումանյանի) և այլն։ 1930-ական թվականներին ձևավորումներ է կատարել նաև Ախունդովի անվան օպերային (Մագոմաևի «Նարգիզ», Գլիերի «Շահսանամ»), Ազիզբեկովի անվան (Ջաբարլիի «Այդըն», Է.Մամեդխանլիի «Արևելքի առավոտը») թատրոններում։ 1941թ-ից եղել է նաև Բաքվի Ս.Վուրղունի անվան ռուսական թատրոնի նկարիչը։ Որպես ռեժիսոր և բեմանկարիչ աշխատել է նաև Սամարղանդում, Գրոզնիում, Ստեփանակերտում և այլուր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1940թ. արժանացել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Բաքվում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար