Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1992թ. հուլիսի 29-ին, ՀՀ Էջմիածին քաղաքում: Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի դուստրն է: 2009թ. ավարտել է Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցը: 2000-07թթ սովորել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2009թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ: 2009-11թթ սովորել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում: 2010թ. մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, որտեղ արժանացել է Վարդուհի Վարդանյանի անվան մրցանակին: 2011-16թթ աշխատել է Երգի պետական թատրոնում` որպես մեներգչուհի: 2013թ. մասնակցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծին, 2014թ.` «Մորսկոյ Ուզել» երգի միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: