
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԱԹԱՆԵՍ ՍԵՆԱԼ

23 մարտ, 1909 - 13 մայիս, 1970
Աթանես Նալբանդյան
Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում (այժմ՝ Ադրբեջանում)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ուսումնարանը, ապա՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Բաքվի մանկավարժական ուսումնարանում։ 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ Նրա առաջին՝ «Արևային գրոհ» (1932թ.), «Արյուն և հաղթանակ» (1936թ.) և հետագա՝ «Երգեր գրված մարտերււմ» (1942թ.), «Ծիածան» (1946թ.), «Թռիչք» (1955թ.), «Նվագներ» (1958թ.), «Հողի բույրը» (1960թ.), «Կյանքի հետ» (1963թ.), «Իմ հացը» (1968թ.), «Հողի ձայնը» (1975թ.) և այլ ժողովածուների թեման խորհրդային մարդու հայրենանվեր աշխատանքն է, հերոսագործությունը պատերազմում, ետպատերազմյան տարիների աշխատանքային հաջողությունները։ Ադրբեջաներենից հայերեն է թարգմանել Սամեդ Վուրղունի, Սուլեյման Ռուստամի, Մահմեդ Ռահիմի մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Բաքվում: