ՍԱՔՈ ՍԱՐԳՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, գրականագետ

5 մայիս, 1916 - 6 փետրվար, 1989

Ծնվել է Երևանում: 1939թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1945-62թթ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտում, որտեղ եղել է լեզվագրական ֆակուլտետի դեկանը, հայ գրականության ամբիոնի վարիչը: 1949թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետև տեղափոխվել է Երևանում և աշխատանքի անցել ՀՀ ԳԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտում, որտեղ զբաղվել է հայկական բանահյուսության ուսումնասիրությամբ։ Նրա մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն է «Մանուկն ու կակաչը» (1938թ.), որին հաջորդել են «Նվերը» (1939թ.), «Գետակի երգը» (1939թ.) ժողովածուները և «Քուռկիկ Ջալալի» (1964թ.) չափածո մշակումը՝ հայկական էպոսից։ Գրել է նաև մի շարք արձակ գործեր։ Հեղինակել է գրականագիտական բնույթի ուսումնասիրություններ («Մ.Արազու ստեղծագործությունը», 1954թ., «Երգիծանքը հայ ժողովրդական հեքիաթներում և առակներում», 1975թ.) և էսսեներ՝ «Պետրոս Դուրյան» 1959թ., «Սուրեն Սպանդարյան» (1964թ.), «Նար-Դոս» 1973թ., «Ալիշան» (1978թ., պատկերներ կյանքից) և այլն։ «Պետրոս Դուրյան» և «Սուրեն Սպանդարյան» երկերը էկրանավորվել են «Հայֆիլմ» կինոստուդիայում (1968թ., 1971թ.): Նրա բնագրագիտական մշակումով է լույս տեսել Գարեգին Սրվանձտյանցի երկերի ժողովածուի առաջին հատորը (1970թ.)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար