Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ԱԲԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ

Պատմաբան

15 օգոստոս, 1922 - 3 հունիս, 1994

Ծնվել է Հայաստանի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1939-46թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1944թ. արժանացել է պատերազմի «Կարմիր աստղ» և Ա.Նևսկու անվան շքանշանների: 1950-53թթ եղել է Երևանի պետական համալսարանի կուսկոմիտեի քարտուղար, 1961-64թթ՝ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչը, 1965-74թթ՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը, 1974-79թթ՝ գլխավոր խմբագիրը, 1983թ-ից՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի Հայաստանի քաղաքների և գյուղերի պատմության բաժնի վարիչը։ Գիտական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի խորհրդային ժամանակաշրջանի պատմությանը։ 1969թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1972թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: