ՆՈՒՊԱՐ ՍՆԿՐՅԱՆ

Դիրիժոր

19 մայիս, 1922 -

Ծնվել է Ռոդոստոյում (այժմ՝ Թուրքիայում): 1943թ. ավարտել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանը։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան։ 1954թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական դասարանը։ 1946-48թթ եղել է Երևանի ռադիոկոմիտեի երգչախմբի, 1957-61թթ՝ Հայաստանի պետական երգչախմբի խմբավարը։ Ղեկավարել է բազմաթիվ ինքնագործ երգչախմբեր, այդ թվում՝ 1955-82թթ՝ Երևանի Վ.Լենինի անվան էլեկտրամեքենաշինական գործարանի արական երգչախումբը (Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 6-րդ փառատոնի գեղարվեստական մրցույթի դափնեկիր, 1957թ., Մոսկվա), որի հետ հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, Լեհաստանում, Բուլղարիայում։ 1961թ-ից զբաղվել է նաև մանկավարժությամբ։ 1974-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (խմբավարություն)։ 1958թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար