Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԱՆՎԵԼ ՋԱԽՋԱԽՅԱՆ

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

25 մարտ, 1770 - 5 հունվար, 1835

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Գյումուշխանե քաղաքում: 1791թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Զբաղվել է քարոզչությամբ, ապա մանկավարժական, գիտական գործունեությամբ։ 1815-16թթ խմբագրել է «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը։ Գրել է բանաստեղծություններ, որոնց մի մասը տպագրվել է «Մխիթարյան տաղարան» (1824թ.) ժողովածուում՝ Վահրամ Ռուբինյան ստորագրությամբ։ Թարգմանել է Գ.Գոռացցայի («Արհեստ բարւոք սիրելոյ», 1819թ.), Ս.Գեսների («Քերթուած ի մահն Աբելի», 1825թ.), Ֆ.Ֆենելոնի («Արկածք Տելեմաքայ որդւոյն Ոդիսեայ», 1827թ.) և այլոց ստեղծագործություններից։ 1804թ. Վենետիկում լույս է տեսել նրա «Բառարան յիտալական լեզուե ի հայ և ի տաճիկ» աշխատությունը (45.000 բառահոդված, համառոտը՝ 1825թ.՝ 30.000 բառահոդված), իսկ 1837թ., ետմահու՝ «Բառագիրք ի բարբառ հայ և իտալական»-ը (60.000 բառահոդված), որը հայ երկլեզվյան բառարանագրության լավագույն նմուշներից է. ամփոփում է հայ մատենագրության մեջ օգտագործված, ինչպես նաև իր ժամանակի կենսունակ բառերը, նորաբանությունները։ Թարգմանության հետ միաժամանակ տրվում են բառի բացատրությունը, հաճախ՝ հոմանիշը, գրաբար, բարբառային համարժեքները, նշվում փոխառությունները։ Վերջում բերված են հայկական անձնանունները (Վարդան-Vartano) և տեղանունները (Երասխ-Arasse)՝ իտալերեն արտասանությամբ կամ թարգմանությամբ։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար