Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՍՈՒՔԻԱՍ ՊԱՐԶՅԱՆ

Բանասեր, եկեղեցական գործիչ

10 դեկտեմբեր, 1837 - 12 սեպտեմբեր, 1914

Ծնվել է Նախիջևանի գավառի Աստապատ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1856թ. ավարտել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը։ 1869թ-ից եղել է վարդապետ, 1875թ-ից՝ եպիսկոպոս, 1893թ-ից՝ արքեպիսկոպոս1888-91թթ՝ Սինոդի անդամ, 1869-72թթ՝ Ախալցխայի, 1872-74թթ, 1875-77թթ՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), 1881-83թթ՝ Նոր Նախիջնանի (այժմ՝ Դոնի Ռոստով), 1883-86թթ՝ Աստրախանի, 1888-90թթ, 1899-1903թթ՝ Երևանի, 1893-95թթ՝ Ատրպատականի (այժմ՝ Ադրբեջան) հայոց թեմերի առաջնորդը։ 1860-63թթ դասավանդել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում, 1874-75թթ, 1895-99թթ՝ Գևորգյան ճեմարանում, որտեղ եղել է ճեմարանի տեսուչը, 1897-99թթ՝ «Արարատ» ամսագրի խմբագրապետը։ Կողմնակից է եղել հայ դպրոցական կյանքի բարելավմանը, պայքարել է հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելու, եկեղեցական գույքի բռնագրավման, հայկական դպրոցները փակելու ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Հակակառավարական ելույթների համար 1891-93թթ աքսորվել է Օրյոլ, 1903-05թթ՝ Օրենբուրգ։ Նրա նյութական օժանդակությամբ են իրականացվել «Պատմագիրք Հայոց» մատենաշարի հատորների (Ղազար Փարպեցի, 1904թ., Ագաթանգեղոս, 1909թ., Մովսես Խորենացի, 1913թ.), Սահակ Ամատունու «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911թ.) ուսումնասիրության, Գրիգոր Կամախեցու «Ժամանակագրության» (1915թ.), Մաղաքիա Օրմանյանի մի շարք երկասիրությունների տպագրությունը, Էջմիածնի տպարանի շինարարությունը և այլն։ Խոշոր գումար է կտակել հայ հին մատենագիրների երկերի (շուրջ 40) քննահամեմատական բնագրերը հրատարակելու համար (այդ ծրագիրն իրագործվեց միայն մասամբ)։ Հայոց եկեղեցու պատմության հարցերին նվիրված նրա երկասիրությունները կարևոր սկզբնաղբյուրներ են նաև 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ հասարակական կյանքի, դպրոցական գործի ուսումնասիրության համար։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար