Գևորգ Շերենց

Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ

Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան

Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց

Բանաստեղծ

Լիլիա Տեր-Մինասյան

Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց

Երգչուհի

Արամ Նազարյան

Գեղանկարիչ

Արման Ղուկասյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՎԱՍԱԿ ՊԱՊԱՋԱՆՅԱՆ

Լրագրող, մանկավարժ

30 ապրիլ, 1847 - 3 օգոստոս, 1893

Ծնվել է Երևանում: Ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, ուսումը շարունակել Հայդելբերգի, Բոննի, Լայպցիգի համալսարաններում, ստացել դոկտորի աստիճան։ 1876թ. վերադարձել և 1877թ. ստանձնել է Շուշիի թեմական դպրոցի տեսչի պաշտոնը։ Եվրոպական մանկավարժության սկզբունքներով կազմել է դպրոցական նոր ծրագիր։ Առաջադիմական հայացքները հարուցել են Ղարաբաղի հոգևոր թեմի և Էջմիածնի սինոդի դժգոհությունը, և նրան 1878թ. հեռացրել են տեսչությունից։ Հրատարակել է «Պսակ» պարբերականը, աշխատակցել «Հայկական աշխարհ» հանդեսին։ 1882-83թթ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում վարել է փիլիսոփայության և մանկավարժության դասընթացներ։ «Հայասեր-ազգասեր» հայրենասիրական խմբակին գործակցելու համար 1885թ. արտաքսվել է Կովկասից, 1889թ. վերադարձել Երևան, 1893թ. բնակություն հաստատել Հայաստանի Դարաչիչակ գյուղում (այժմ՝ ՀՀ Ծաղկաձոր քաղաք), որտեղ էլ մահացել է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար