Տիգրան Փեշտիմալճյան

Բժիշկ, հրապարակախոս

Վահան Տերյան

Բանաստեղծ

Եղիա Գասպարյան

Գեղանկարիչ, դրամատուրգ

Սիրան Սեզա

Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Անահիտ Թարյան

Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՊԱՅԾԱՌԵ

Աշուղ

30 սեպտեմբեր, 1859 - 23 հուլիս, 1904

Վարշամ Տրդատյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է Ջիվանու դպրոցի աշուղներից։ Հանդես է եկել իբրև սիրերգու բանաստեղծ, սակայն հայտնի է դարձել իր ազգային ու սոցիալական բնույթի երգերով, որոնք լայն տարածում են գտել Հայաստանում և հայաբնակ վայրերում («Խոսեք, Հայաստանի լեռներ», «Առ սոխակն վանդակված» և այլն)։ Աշուղը բողոքել է ցարիզմի 1880-ական թվականների հայահալած քաղաքականության դեմ, իր այլաբանական երգերով նպաստել հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Նրա գազելները, հրապարակախոսական երգերը, դաստաններն ու մուհամմաներն աչքի են ընկել լեզվի մաքրությամբ, անպաճույճ ոճով։ Երգերը ձայնագրել են Նիկողայոս Տիգրանյանը, Արշակ Բրուտյանը և ուրիշներ։ Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):