Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈՒՐՅԱՆ

Հայագետ, լրագրող

7 ապրիլ, 1881 - 8 դեկտեմբեր, 1959

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Պարտիզակ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ներսեսյան և Մխիթարյան վարժարաններում։ 1897թ. մեկնել է Վենետիկ, ուսանել հայագետներ Հ.Թորոսյանի, Վ.Հացունու, Ա.Ղազիկյանի մոտ, 1902թ. դարձել է Մխիթարյան միաբանության անդամ։ 1903թ. դասավանդել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, որտեղ նրան աշակերտել են Դանիել Վարուժանը, Վրթանես Փափազյանը և ուրիշներ։ 1909թ. եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1909-11թթ՝ մատենադարանապետ։ Այնուհետև Եղիսաբեթուպոլսում զբաղվել է գիտական, լրագրական, մանկավարժական աշխատանքով։ 1929-59թթ եղել է Տրանսիլվանիայի Ֆրումոասա (նախկին Սեպվիզ), ավանի հունգարացած հայերի հոգևոր առաջնորդը: Այստեղ հիմնել է տպարան, ծավալել հրատարակչական, մանկավարժական բուռն գործունեություն։ 1959թ. տեղափոխվել է Հայաստան։ Լույս է ընծայել «Զարդանկարք Ավետարանի Մլքե թագուհվո» (1902թ.) աշխատությունը։ Տպագրվել են նրա «Կոստանդին Երզնկացի ԺԴ դարո ժողովրդական բանաստեղծ և յուր քերթվածները» (1905թ.), «Ադամգիրք Առաքել Սյունեցվո» (1907թ.), «Առաքել Սյունեցի և իր քերթվածները» (1914թ.), «Մարտիրոս Ղրիմեցի և իր քերթվածները» (1924-30թթ) և այլ գրքեր։ Նրա գրչին են պատկանում Հովհաննես Երզնկացու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Գրիգորիս Աղթամարցու, Բաղդասար Դպիրի և միջնադարյան այլ բանաստեղծների մասին ուսումնասիրություններ։ Գրել է նաև բանասիրությանը («Սրբազան Հայկազունք», 1902թ., «Մխիթար և Մխիթարյանք», 1922թ.), մամուլի պատմությանը («Հայ մամուլը տասնեհինգ տարուն մեջ. 1894-1909», 1910թ.) վերաբերող գործեր։ Բուխարեստում հրատարակել է «Մասիս» (1920-22թթ), «Գաղութի ձայն» (1923թ.), «Նավասարդ» (1923-24թթ, Հ.Սիրունու և Հ.Աթանասյանի հետ), «Փարոս» (1924թ., Վ.Մեշտուճյանի հետ), «Երկիր» (1925-29թթ), «Հայ մամուլ» (1934-42թթ, Հ.Աթանասյանի հետ) պարբերականները, տարեցույցներ («Գաղութահայ տարեգիրք», 1939-41թթ, «Ռումինահայ տարեցույց», 1935թ., Հ.Աթանասյանի հետ)։ Հայ ժողովրդի տառապանքներն են արտացոլված նրա «Սև էջը» (1910թ.), «Արմենակին հույսերը» (1923թ.), «Կարմիր լուսին» (1927թ.) նովելներում։ Ստեղծագործել է նաև մանուկների համար («Վեպիկներ», 1930թ., «Հեքիաթներ», 1930թ., թարգմանել է հունգարերենից)։ Նրա որոշ երկեր թարգմանվել են ռումիներեն և հունգարերեն։ Կատարել է թարգմանություններ իտալերենից և հունարենից։ Եղել է հայ հանրագիտական գրականության հիմնադիրներից։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար