Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՎԱՀԱՆ ՌՇՏՈՒՆԻ

Պատմաբան

6 փետրվար, 1894 - 4 փետրվար, 1970

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1915թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1924թ.՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1915-19թթ զբաղվել է ուսուցչությամբ, դասավանդել է Թավրիզի, ապա Ախալցխայի, Սուխումի, Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1924թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1931թ. հիմնել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է նույն համալսարանի ԽՍՀՄ պատմության ամբիոնը։ Եղել է պատմության ֆակուլտետի դեկանը, ուսումնական մասի վարիչը, գիտական աշխատանքների բաժնի ղեկավար և այլն։ Աշխատել է Արմֆանում, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ Հայ պատմագիտության մեջ առաջինն է ուսումնասիրել ցարիզմի ագրարային քաղաքականությունը և գյուղացիական շարժումները Հայաստանում, հրատարակել արժեքավոր մենագրություններ և արխիվային վավերագրերի ժողովածուներ։ Նրա գրչին են պատկանում նաև արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմությանը վերաբերող մի շարք աշխատություններ: 1952-53թթ հալածվել է «Միասնական հոսանք»-ին պատկանելու մեղադրանքով, սակայն չի հրաժարվել իր սկզբունքներից: Հեղինակել է շուրջ 40 աշխատություն: Առանձնապես արժեքավոր են նրա «Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում 1870թ.» (1947թ.), «Գյուղացիական շարժումները Հայաստանում 19-րդ դարում» (1948թ., ռուսերեն), «Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության (1828-1917թթ)» (3 մասով, 1960թ., 1968թ.), «Հայ հասարակական հոսանքները և 1861, 1864, 1870թթ գյուղացիական ռեֆորմը» (1956թ.), «Հայ հասարակական հոսանքների պատմությունից. 19-րդ դարի 2-րդ կես, հետռեֆորմյան շրջան» (1956թ.) ծավալուն աշխատությունները: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 20 ատենախոսություն։ 1956թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1941թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1943թ-ից՝ պրոֆեսոր): 1956թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ։ 1946թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: Ռշտունու անունով է կոչվել Երևանի պետական համալսարանի ԽՍՀՄ պատմության ամբիոնի գիտական կաբինետ-ընթերցասրահը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար