Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ՀԵԿՏՈՐ ՌՇՏՈՒՆԻ

Գրականագետ, գրաքննադատ

29 նոյեմբեր, 1915 - 28 մայիս, 1998

Ծնվել է Հայաստանի Ոսկեվազ գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզում): 1937թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1949թ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1937թ-ից դասավանդել է Երևանի տարբեր ինստիտուտներում, 1949-61թթ՝ Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտում, 1961-98թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Նրա աշխատությունները նվիրված են հայ դասական, հատկապես արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններին, հայ նորագույն գրականության պատմությանը և պոեզիայի գեղագիտական հարցերին: հրատարակվել են նրա «Գեղամ Սարյան» (1958թ.), «Դանիել Վարուժան» (1961թ.), «Սիամանթո» (1970թ.), «Միսաք Մեծարենց» (1986թ.) գրքերը։ Պատրաստել է «Հայ դասականների գրադարան» մատենաշարի «Սիամանթո», «Դանիել Վարուժան» (1979թ.) հատորի բնագիրը, գրել առաջաբանները, կազմել ծանոթագրություններն ու բառարանները։ 1973թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1974թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: