Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դաշնակահար

17 հուլիս, 1925 - 8 նոյեմբեր, 2011

Ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (դասատուներ՝ Ռ.Տիբեր, Մ.Չիամպի): Նրա համերգային ծրագիրն ընդգրկել է Յ.Բախի, Դ.Սկարլատտիի, Է.Գրիգի, Կ.Դեբյուսիի, Ս.Ռախմանինովի, Ա.Խաչատրյանի ստեղծագործությունները։ Տարբեր ոճի ու ժանրի երկերի կատարման մեջ դրսևորվել է նրա կատարողական բարձր վարպետությունը, քնարականությամբ ներթափանցված ինքնատիպ մեկնաբանումը։ Երաժշտի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ու նրան ձոնել կոմպոզիտորներ Մ.Բելյարը, Պ.Լոնտրեն, Ն.Գալյոն, Ա.Կուգելը և ուրիշներ։ Եղել է նաև դիրիժոր, հանդես է եկել տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ։ Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում: 1956թ. և 1957թ. հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում և այլ քաղաքներում։ Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար