Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ՇԱՊՈՒՀ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Պատմաբան

9-10-րդ դար

Ապրել և ստեղծագործել է 9-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին։ Եղել է հայոց իշխան Աշոա Բագրատունի Մսակերի եղբայր Շապուհի թոռը, Աշոտ Պատրիկի որդին։ Նրա երկի մասին հաղորդում են Ասողիկը, Հովհաննես Դրասխանակերտցին, Սամվել Անեցին, Ուխտանեսը և այլ պատմիչներ, որոնք լայնորեն օգտվել են դրանից։ Թվարկված հեղինակներից միայն Դրասխանակերտցին է քիչ թե շատ հանգամանորեն արտահայտվում և մատնանշում, որ Աշոտ Ա Բագրատունի թագավորի վերաբերյալ մանրամասնորեն գրել է նրա ժամանակակիցը՝ Շապուհ Բագրատունին։ Պատմիչների վկայությունների համաձայն՝ իր պատմական երկը (չի պահպանվել) շարադրել է Աշոտ Ա թագավորի (885-890թթ) որդու՝ Դավիթ Բագրատունու պատվերով, ժամանակի աշխարհիկ լեզվով՝ «գեղջուկ բանիւ»։ Երկը բովանդակել է Բագրատունիների, մասնավորապես Աշոտ Ա-ի ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները։ Թյուրիմացաբար նրան է վերագրվել և նրա անունով հրատարակվել («Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ», 1921թ.) անանուն մի երկ, որի հեղինակին հետագայում տրվել է Անանուն Զրուցագիր պայմանական անունը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար