Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՇԻՄՈՆ ՇԻՄՈՆՈՎԻՉ

Բանաստեղծ

24 հոկտեմբեր, 1559 - 5 մայիս, 1629

Ծնվել է Լվովում (այժմ՝ Ուկրաինայում): Ազգությամբ եղել է հայ։ Ավարտել է Կրակովի համալսարանը, այնուհետև սովորել է Բելգիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1590թ. ստացել է ազնվականի, ապա՝ արքունական բանաստեղծի տիտղոս։ 1593-95թթ եղել է Ռեչ Պոսպոլիտայի զորքերի գլխավոր հրամանատարը։ Հիմնել է «Ակադեմիա Զամոյսկա» («Akademia Zamojska») բարձրագույն դպրոցը, որին նվիրել է իր հարուստ գրադարանը (1428 գիրք)։ Գրել է լեհերեն ու լատիներեն։ Հեղինակել է 20 հովվերգություն, որոնք ամփոփված են «Հովվերգություն» (1614թ.) լատիներեն ժողովածուում։ Դրանցից երկուսը հարսանեկան երգ է («Պսակադրություն», «Հեղինեի հարսանիքը»), մյուսները՝ հասարակ մարդկանց մասին պատմող դրամատիկական («Հովիվներ», «Պչրուհիներ», «Տարեդարձ» և այլն), էպիկական («Ալկոն») և քնարաէպիկական («Գեղջկուհիներ», 1614թ., շարք) մենախոսություններ ու երկխոսություններ։ Գրել է նաև «Ջոզեֆ Գաստուս» (1587թ.) ողբերգությունը, տրոյական պատերազմը նկարագրող «Պենտելեսիա» (1618թ., լեհերեն՝ 1778թ.) քնարադրամատիկական ստեղծագործությունը։ Լատիներեն լեզվով գրված «Castus Joseph» և «Pentesilea» դրամաների համար պարգևատրվել է Հռոմի պապ Կղեմես 8-րդի կողմից։ Մահացել է Լեհաստանի Զամոստյե քաղաքում: