Եղիա Թովմաճան

Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ

Գուրգեն Գեն

Դերասան

Սոկրատ Կարա-Դեմուր

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Սիրավյան

Գեղանկարիչ

Ելենա Ալեքսանյան

Գրականագետ, թարգմանիչ

Գաստելլո Գասպարյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Աշոտ Մարտիրոսյան

Գեղանկարիչ

Աիդա Սարգսյան

Երգչուհի

Հայկ Մարության

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԳԱԼՈՒՍՏ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Բանահավաք, դրամատուրգ

17 նոյեմբեր, 1807 - 15 հոկտեմբեր, 1891

Ծնվել է Ջուղայում (այժմ՝ Ադրբեջանում): 1818թ. տեղափոխվել է Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ 1824-27թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Հոր առևտրական գործերով ճամփորդել է Պարսկաստանում, Գերմանիայում և այլուր, մոտիկից ծանոթացել եվրոպական թատրոնին։ 1836թ. հիմնադրել է «Շերմազանյան դարբաս» թատերասրահը։ 1862թ. և 1865թ. ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ։ Եղել է նաև Թավրիզի քաղաքագլուխը: Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Երախայրիք Ներսիսյան դպրոցի» (հ.1-2, 1828թ.) ժողովածուում։ Նրա «Իմ նշանածն Արազն ա» և «Ազգային հարսանիք» (երկուսն էլ՝ «Կռունկ Հայոց աշխարհի», 1861թ.) չափածո պիեսներում արտացոլված են հասարակական կյանքի բացասական գծերը, ազգային-կենցաղային սովորույթներն ու ծեսերը։ «Ասրի բեկ և Գիքի» («Կռունկ Հայոց աշխարհի», 1862-63թթ) պիեսում շոշափել է բռնակալության դեմ պայքարի գաղափարը։ Նրա դրամատուրգիայում հատկապես ուշագրավ է «Նկարագրությունք ինչ-ինչ գործոց Կարապետի եպիսկոպոսի վիճակավոր առաջնորդի Հայոց գաղթելոց ի Տայս» (1841թ.) քաղաքական սատիրան, որն օժտված է ռեալիզմի որոշակի միտումներով (ձեռագիրը գտնվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Պիեսում յուրաքանչյուր գործող անձ խոսում է իր բարբառով։ Համարձակորեն քննադատել է Թիֆլիսի թեմի առաջնորդ Կարապետ եպիսկոպոսի, նրա համախոհ բազմաթիվ գործիչների և ցարական պաշտոնյաների զեղծարարությունն ու կաշառակերությունը, որի պատճառով արգելվել է պիեսի հրատարակումը։ Հավաքել է մեծ թվով ձեռագրեր, աշուղական երգեր, ազգագրական բնույթի նյութեր, որոնց մեծ մասը հրատարակել է զանազան պարբերականներում։ 1878թ., Թիֆլիսում լույս է տեսել նրա կազմած «Անեկդոտներ, զուարճալի զրոյցներ, համառօտ դեպքեր եւ առակներ մեծ մասամբ ազգային կեանքից առած» ժողովածուն։ Զբաղվել է նաև պատմության հարցերով. Թավրիզում (1832թ.), Թեհրանում (1852թ.), Սպահանում (1853թ.) նյութեր է հավաքել պարսկահայ 40 գործչի մասին՝ օգտվելով ժամանակակիցների, ականատեսների վկայություններից, Միրզա Թաղիի «Կաջարների պատմությունից» (Թեհրան), տվել 1779-1850թթ պատմությունը, այդ թվում՝ պարսկահայերին Արևելյան Հայաստան փոխադրելու Ա.Գրիբոյեդովի եռանդուն աշխատանքի նկարագրությունը։ Այդ ամենն ամփոփվել է «Նյութեր ազգային պատմության համար։ Երևելի հայկազունք ի Պարսկաստան» (1890թ.) գրքում։ Գիրքը (Գ.Սրվանձտյանի գրախոսականով) 1889թ. արժանացել է Իզմիրյան մրցանակի։ Մահացել է Զալեսնոյե գյուղում (Ռուսաստանի Օրյոլ քաղաքի մոտ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար