Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան

Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ՄԵՍՐՈՊ ՆՈՒՊԱՐՅԱՆ

Թարգմանիչ, բառարանագիր, լրագրող

3 դեկտեմբեր, 1842 - 4 դեկտեմբեր, 1929

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Առաջին թարգմանությունները տպագրել է «Արշալույս Արարատյան» թերթում, մասնակցել «Երկասեր» մանկական հանդեսի հիմնադրմանը (1855թ.)։ Հրապարակախոսական և գիտական հոդվածներով աշխատակցել է արևելահայ և սփյուռքահայ մամուլին։ «Ծաղիկ», «Արևելյան մամուլ», «Մետեորա», «Հայ գրականություն», «Հայաստանի կոչնակ» և այլ պարբերականներում առաջ է քաշել հայ ժողովրդի ազգային զարթոնքի և առաջադիմության հարցեր։ 1877թ. հայերեն է թարգմանել «Մարսելյեզը»։ Պրոպագանդել է Հայաստանի նվաճումները, կոչ արել նպաստելու նրա տնտեսական շինարարությանը։ «Իմ մանկական հիշատակներես» («Արևելյան մամուլ», 1893-94թթ) հուշագրությունները հիմնականում նվիրված են Մեսրոպյան վարժարանին, արևմտահայ առանձին գործիչների (Ա.Փափազյան, Հ.Տետեյան, Գ.Կոստանյան և ուրիշներ)։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ֆ.Շատոբրիանի («Ոգի քրիստոնեության», 1862թ.), Ժ.Ռասինի («Դատասերք», 1863թ.), Վ.Հյուգոյի («Նոտր-Դամ Փարիզի», հ.1-3, 1871-72թթ), Ժ.Մոլիերի («Կատակերգք», հ.1-2, 1905թ.), Ֆ.Նանսենի («Դեպի բևեռ», 1906թ.), Յ.Գյոթեի («Ֆաուստ»՝ «Մետեորայում», 1880-81թթ, առանձին գրքով՝ 1909թ.), Վ.Շեքսպիրի («Ռոմեո և Ջուլիետ», 1912թ.) և այլոց ստեղծագործությունները։ Մեծ է նրա վաստակը հայ բառարանագրության մեջ։ «Բառարան ֆրանսերենե-հայերեն աշխարհիկ» (1892թ., վերատպություն՝ 1955թ., Բեյրութ), «Առձեռն բառարան ֆրանսերեն-հայ աշխարհիկ» (1911թ.), «Գրպանի բառարան ֆրանսերենե-հայերեն» (1928թ.) և այլ գործերում ստեղծել է 5-6 հազար նոր բառեր, որոնցից շատերը քաղաքացիություն են ստացել։ Բառարաններն ունեն ասացվածքների, աշխարհագրական ու դիցաբանական անունների հավելումներ։ 1913թ. ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի պաշտոնակալ։ Մահացել է Մարսելում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար