Մերզա Գյուլա

Հայագետ

Զարզանդ Դարյան

Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան

Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան

Գրականագետ

Լևոն Բոյաջյան

Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Մկրտչյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան

Թարգմանիչ

Նաիրա Պետրոսյան

Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՄՍԵՐՅԱՆ

Թարգմանիչ, հրատարակիչ

30 հունվար, 1846 - 15 օգոստոս, 1893

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): 1853թ. սովորել է Աղաբեկյան-Մամուրյան, ապա՝ Մեսրոպյան վարժարաններում, հետագայում՝ Վիեննայի Մխիթարյանների մոտ։ 1860-70-ական թվականներին աշխատակցել է «Ծաղիկ» և «Արևելյան մամուլ» հանդեսներին, տպագրել մասնավորապես լեզվի ծագման ու զարգացման, ինչպես նաև աշխարհաբարի մշակման հարցերին նվիրված հոդվածներ: 1878թ. հիմնադրել է տպարան, հրատարակել իր կազմած «Համառոտ դիցաբանություն» (1878թ.) և «Նոր այբբենարան ֆրանսերեն» (1880թ.) դասագրքերը։ Տպարանը 1881թ. փակվել է թուրքական իշխանությունների կողմից։ Հիմնել և խմբագրել է «Մետեորա» (1880-81թթ) հանդեսը։ Գործակցելով Տետեյանների հետ, 1872-76թթ թարգմանել ու հրատարակել է Ա.Դյումայի «Բոլին», Օ.Ֆեոյեի «Աղքատ երիտասարդի մը վեպը», Ա.Աշարի «Հետվիճի երդումը», Ժ.Սանդի «Ֆլավի» և «Լեոն Լեռնի», Ր.Ֆեպրի «Փարիզն Ամերիկա» երկերը։ Նրա թարգմանությամբ 1879թ. առաջին անգամ հայերեն լույս է տեսել Բոկաչչոյի «Տասնօրյակ»-ը («Դեկամերոնի» ընտրանի՝ երկու հատորով)։ Ակտիվորեն մասնակցել է զմյուռնահայ հասարակական-լուսավորական կյանքին, գաղթավայրի Հայ ընթերցատան և վարժարանների գործունեությանը, ընտրվել ազգային վարչությունում։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար