Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԱՐԱՄ ՉԱՐԸԳ

Բանաստեղծ, թարգմանիչ

31 հուլիս, 1874 - 11 մայիս, 1947

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարին (Էրզրում) քաղաքում։ Հայտնի է եղել նաև «Վտարանդի» անունով: Նախնական կրթությունն ստացել է Կարինի Արծնյան ազգային բարձրագույն նախակրթարանում: Հետագայում սովորել է Վաղարշապատի Գեորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Լայպցիգի համալսարանում հետևել է գրականության ու պատմության դասընթացներին, ապա գրականություն ուսանել Փարիզում։ Ուսման տարիներին մտերմացել է Ավետիք Իսահակյանի հետ: Ուսուցչություն է արել Ֆիլիպեում, Վառնայում (Բուլղարիա), Կարինում (1909-11թթ), աշխատակցել է «Ռազմիկ» և «Դրօշակ» պարբերականներին: 1912-15թթ եղել Կ.Պոլսի Օրթագյուղի ազգային վարժարանի տնօրենը։ Հայոց ցեղասպանությունից (1915թ.) հետո եղել է տարբեր երկրներում և վերջնականապես հաստատվել Փարիզում։ Հայրենիքի ազատությանն է նվիրված նրա «Մեծ առաւօտը» բանաստեղծությունների ժողովածուն: Նրա «Բանաստեղծություններ» (1900թ.) ժողովածուն ամփոփում է սիմվոլիզմի ազդեցությունը կրող քնարական երգեր՝ սիրո, բնության, խոհափիլիսոփայական, սոցիալական, հայրենասիրական և ազգային-ազատագրական թեմաներով։ Հայ գրերի գյուտի 1500-ամյակի օրերին գրել է «Ս.Մեսրոպի տեսիլքը» (1913թ.) պոեմը։ Ունի Հայաստանին նվիրված բանաստեղծություններ ու հոդվածներ («Խորհրդային մեծ Հայաստան», 1945թ.)։ Թարգմանել է Օմար Խայամի քառյակները («Օմար Խայամի քառյակները», 1934թ.)։ 1946թ. հրավիրվել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի գրողների միության 2-րդ համագումարին։ Հաջորդ տարի, վերադարձի ճանապարհին, մահացել է Մոսկվայում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար