Հովսեփ Կարախանյան

Հրապարակախոս

Հրաչ Երվանդ

Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան

Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան

Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով

Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր

Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

 

 

 

 

ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆ

Մանկավարժ

14 մայիս, 1884 - 11 սեպտեմբեր, 1960

Ծնվել է Հայաստանի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Իգդիրում (Սուրմալուի գավառ): 1896-98թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1898-1906թթ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Որպես մանկավարժ 1906-10թթ աշխատել է Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) հայկական ծխական դպրոցում։ 1910-14թթ սովորել է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում, ավարտել փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժության բաժինը։ 1914-18թթ մանկավարժություն և հոգեբանություն է ավանդել Գևորգյան ճեմարանում։ 1918թ. տեղափոխվել է Երևան՝ դպրոցների տեսուչի պաշտոնով։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է լուսժողկոմատում (1921թ.), Երևանի համալսարանում (1921-34թթ), այնուհետև, մինչև կյանքի վերջը՝ Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս (1934-40թթ, 1936թ-ից՝ պրոֆեսոր), ամբիոնի վարիչ (1940-60թթ), միաժամանակ տնօրենի տեղակալ (1943-48թթ)։ Եղել է հայ մանկավարժության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրներից։ Հեղինակել է «Հայ մանկավարժներ» (գիրք 1-2, 1958-61թթ) մենագրությունը և բամաթիվ գիտական հոդվածներ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1954թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: Երևանի թիվ 40 դպրոցը անվանվել է Արշավիր Շավարշյանի անունով։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար