
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆ

14 մայիս, 1884 - 11 սեպտեմբեր, 1960
Ծնվել է Հայաստանի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Իգդիրում (Սուրմալուի գավառ): 1896-98թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1898-1906թթ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Որպես մանկավարժ 1906-10թթ աշխատել է Եկատերինոդարի (այժմ՝ Կրասնոդար) հայկական ծխական դպրոցում։ 1910-14թթ սովորել է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում, ավարտել փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժության բաժինը։ 1914-18թթ մանկավարժություն և հոգեբանություն է ավանդել Գևորգյան ճեմարանում։ 1918թ. տեղափոխվել է Երևան՝ դպրոցների տեսուչի պաշտոնով։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է լուսժողկոմատում (1921թ.), Երևանի համալսարանում (1921-34թթ), այնուհետև, մինչև կյանքի վերջը՝ Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս (1934-40թթ, 1936թ-ից՝ պրոֆեսոր), ամբիոնի վարիչ (1940-60թթ), միաժամանակ տնօրենի տեղակալ (1943-48թթ)։ Եղել է հայ մանկավարժության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրներից։ Հեղինակել է «Հայ մանկավարժներ» (գիրք 1-2, 1958-61թթ) մենագրությունը և բամաթիվ գիտական հոդվածներ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1954թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: Երևանի թիվ 40 դպրոցը անվանվել է Արշավիր Շավարշյանի անունով։