ԲԵՀԲՈՒՏ ՇԵԼԿՈՎՆԻԿՈՎ

Արվեստաբան

27 մարտ, 1897 - 2 դեկտեմբեր, 1975

Բեհբուտ Շելկովնիկյան

Ծնվել է Գեոկ-Թափա գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): Եղել է ռուսական բանակի գեներալ Բեհբուտ Շելկովնիկովի թոռը։ 1905թ. տեղափոխվել է Թիֆլիս, սովորել է տեղի դպրոցում և գիմնազիայում: 1907թ. ուսումը շարունակել է Պետերբուրգում, որտեղ 1917թ. ավարտել է Տենիշևյան ուսումնարանը, իսկ 1930թ.՝ Լենինգրադի համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1934թ. տեղափոխվել է Երևան: Զբաղվել է Անիի, Դվինի խեցեղենի և ապակու ուսումնասիրությամբ։ 1939թ. Երևանում մասնակցել է «Սասունցի Դավիթ» հոբելյանական ցուցահանդեսին, Մոսկվայում՝ Հայաստանի մշակույթի օրերին: 1941-45թթ աշխատել է Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում, 1945-67թթ՝ Լենինգրադի Էրմիտաժում, որպես գիտաշխատող, շարունակել հետազոտությունը 9-14-րդ դարերի Անդրկովկասի խեցեգործության, ինչպես և ռուսական կիրառական արվեստի բնագավառում։ 1943թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Հեղինակել է շուրջ 40 գիտական աշխատություններ։ Լենինգրադի համալսարանում վարել է ռուսական և հայկական կիրառական արվեստների հատուկ դասընթացներ։ Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստին նվիրված նրա աշխատությունները եզակի են իրենց տեսակի մեջ։ Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):