
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՀՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

24 մարտ, 1907 - 6 մայիս, 1964
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի գավառի Էվջիլար գյուղում: Ավարտել է Կրասնոդարի յոթնամյա դպրոցը, 1928թ.՝ Նոր նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) հայկական մանկավարժական տեխնիկումը։ 1928-30թթ ուսուցչություն է արել Կրասնոդարի հայկական դպրոցում: 1933թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորելուն զուգընթաց, 1931-33թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի ֆինանսատնտեսական տեխնիկումում և բժշկական ինստիտուտում, 1933-34թթ՝ Իջևան ավանի դպրոցում։ 1935-42թթ աշխատել է Երևանի գրական թանգարանում, 1942թ-ից՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1941թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով. հայ, ռուս և անտիկ շրջանի գրականություն է դասավանդել Երևանի հեռակա մանկավարժական, երկամյա ուսուցչական և թատերական ինստիտուտներում։ Հեղինակել է «Պռոշյանի կյանքը» (1937թ.), «Ղազարոս Աղայան» (1941թ.), «Ռափայել Պատկանյան» (1956թ.), «Դերենիկ Դեմիրճյան» (1961թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Խաչատուր Աբովյան» (1963թ.), «Գրաքննադատական ակնարկներ» (1965թ.) և այլ աշխատություններ։ Գրել է «Հավերժության ուղևորը» (1947թ.) դրաման (1956թ. բեմադրվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Խաչատուր Աբովյան» վերնագրով), «Սայաթ-Նովա» (1960թ.) կինովիպակը և այլն։ Մասնակցել է Ռ.Պատկանյանի և Խ.Աբովյանի երկերի ակադեմիական հրատարակություններին։ 1963թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում: