Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՈՍԿԵՐՉՅԱՆ

Գրականագետ

22 նոյեմբեր, 1908 - 13 հուլիս, 1993

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Բաշ-Շորագյալ գյուղում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1926-31թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայում։ 1930թ. նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ուշադրություն» ֆիլմում: 1935թ. ավարտել է (էքստեռն) Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հանդես է եկել Ե.Չարենցի, Ա.Բակունցի, Գ.Մահարու, Ս.Տարոնցու և այլ հայ գրողների դեմ, դատապարտել նրանց հակախորհրդային հայացքների մեջ։ 1939թ-ից դասախոսել է Երևանի բուհերում։ 1969թ-ից ռուս գրականություն է դասավանդել Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ Նրա աշխատությունները վերաբերում են հայ և ռուս գրականության ու հասարակական մտքի պատմությանը։ Տպագրվել են նրա «Ստեփան Շահումյանի գրական հայացքները» (1947թ.), «Սովետահայ գրականության և գրական ժառանգության հարցեր» (1954թ.), «Ռուս մեծ քննադատներ և հրապարակախոսներ» (1957թ.), «Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրները» (1962թ.), «Ալեքսանդր Մյասնիկյանը և գրական հարցերը» (1974թ.), «Ռուս գրականություն։ Ակնարկներ» (1977թ.), ինչպես նաև ռուսերեն «Ստեփան Շահումյանը և գրականության հարցերը» (1959թ.), «Սուրեն Սպանդարյանը հրապարակախոս և քննադատ» (1979թ.) գրքերը։ 1966թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1967թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Յալթայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար