Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Պատմաբան

25 նոյեմբեր, 1910 - 28 հունվար, 1999

Ծնվել է Հայաստանի Փարպի գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել Է 1927թ.: 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931-37թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտում, 1938-40թթ՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժնի (Արմֆան) պատմության և նյութական մշակույթի ինստիտուտում, որտեղ 1940-41թթ եղել է տնօրենը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել Կովկասի պաշտպանության համար մղված մարտերից մեկում։ 1944-46թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1946-50թթ՝ ՀԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալը։ 1950-62թթ եղել է ՀՀ ԳԱ փոխնախագահը, 1962-66թթ՝ ՀՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, 1966-77թթ՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, 1977թ-ից՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ-ռուսական հարաբերությունների պատմության բաժնի վարիչը։ 1931-68թթ մանկավարժական-դասախոսական աշխատանք է կատարել, հայ ժոդովրդի պատմություն է դասավանդել Խ.Աբովյանի անվան հայկական և Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտներում, ԵՊՀ-ում: 1937-41թթ եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը, 1949-54թթ` հայ ժոդովրդի պատմության ամբիոնի վարիչը: 1946թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1947թ-ից՝ պրոֆեսոր): Նրա նախաձեռնությամբ 1958թ. հիմնադրվել է «Պատմա-բանասիրական հանդես»-ը, որի անփոփոխ խմբագիրն է եղել: 1967թ. հիմնադրել է նաև «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա հանդեսը։ Հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատություններ, որոնք հիմնականում վերաբերում են հայ-ռուսական հարաբերությունների և հայ ազատագրական շարժումների պատմությանը։ Սովետահայ պատմագիտության մեջ առաջինն է անդրադարձել Անդրկովկասի նարոդնիկական խմբակների գործունեությանը և արևմտահայերի ազատագրական շարժումներին՝ այդ թեմայով 1946թ. պաշտպանելով դոկտորական դիսերտացիա։ Կազմել ու խմբագրել է «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրության մեջ» փաստաթղթերի և նյութերի ժողովածուն (1966թ., ռուսերեն)։ Նրա մի շարք աշխատություններ վերաբերում են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի 1-ին երեսնամյակի հայ-ռուսական ռազմաքաղաքական և մշակութային կապերի պատմությանը, 1812թ. Հայրենական պատերազմին Կովկասի ժողովուրդների մասնակցությանը: Թողել է պատմագիտական հարուստ ժառանգություն հոդվածներ, փաստաթղթերի ժողովածուներ, մենագրութուններ, որոնցից գիտական մեծ արժեք ունեն «Հայ ժոդովրդի ագատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870թթ» (1955թ.), «Դեկաբրիստները Հայաստանում» (1958թ.), «Из истории русско-армянских отношений» (հ.1-2, 1956-61թթ), «Отечественная война 1812 года и народы Кавказа» (1965թ.), «А.В.Суворов и русско-армянские отношения в 1770-1780-х годах» (1981թ.) ուսումնասիրությունները: Պատմաբանի աշխատություններին հատուկ են աղբյուրագիտական հարուստ հենքը, քննարկվող հարցերի համակողմանի և լայն ընդգրկումը։ Մասնակցել է մի շարք ուսումնական ձեռնարկների և ընդհանրացնող խմբային աշխատությունների ստեղծմանը։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական ու դոկտորական ավելի քան 20 ատենախոսություն: Եղել է Հայաստանի կոմկուսի պատգամավոր, քանիցս ընտրվել ՀԿԿ Կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի և ապա ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Մովսես Խորենացի» և ԵՊՀ ոսկե մեդալներով։ 1950թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար