ՎԱՐԴԳԵՍ ՇՈՂԵՐՅԱՆ

Դրամատուրգ

5 մայիս, 1916 - 4 դեկտեմբեր, 1994

Ծնվել է Սուրմալուի գավառի Փանիկ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1953թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին գործը եղել է «Գնացք» պատմահեղափոխական պիեսը, որին հաջորդել են «Մելիք Ադամ», «Մի օր հոսպիտալում», «Մեծ սիրտը», «Հայրենիքի դուստրը» և այլ երկեր։ «Մայրեր և որդիներ» դրաման պատկերում է ծնողների ու որդիների փոխհարաբերությունը հայկական իրականությունում, իսկ «Դժվարին օրեր»-ը՝ գյուղի սոցիալիստական վերափոխումը։ Հեղինակել է նաև «Եռապատում» (նվիրված 1918թ. Սարդարապատի հերոսական ճակատամարտին), «Դատից առաջ», «Ես քո խիղճն եմ» և այլ դրամաներ։ Նրա թատերգությունները բեմադրվել են Երևանում, Թբիլիսիում, Բաքվում, Ստեփանակերտում, Սոֆիայում և այլուր։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար