Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Լեզվաբան

2 դեկտեմբեր, 1920 - 3 հունիս, 1986

Ծնվել է Հայաստանի Մեղրի գյուղում (այժմ՝ քաղաք): 1958թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտում, որտեղ 1972-86թթ եղել է բարբառագիտության բաժնի վարիչը։ Զբաղվել է բարբառագիտության («Կարճևանի բարբառը», 1960թ., «Կաքավաբերդի բարբառը», 1967թ.), լեզվաբանական աշխարհագրության և հայոց լեզվի պատմության հարցերով։ «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (1972թ.) խմբային աշխատության «Ներածություն» և «Հնչյունաբանություն» բաժիններում քննել է հարցի պատմությունը, տերմինի («միջին գրական հայերեն») ըմբռնումը, միջին հայերենի բարբառային բաժանվածությունը, անդրադարձել ժամանակահատվածի գրավոր աղբյուրներին, միջին հայերենի ժամանակաշրջանում արձանագրված հնչյունական օրինաչափությունների առաջացման ժամանակագրությանը և տարածական բաշխման հարցերին։ 1982թ. հրատարակվել է նրա «Հայոց լեզվի պատմական քերականություն» աշխատությունը: 1974թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1983թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում: