Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՎԵՏԻՍ ՅԱՓՈՒՃՅԱՆ

Պատմաբան, հրապարակախոս, թարգմանիչ

10 հունվար, 1931 - 5 հուլիս, 2017

Ծնվել է Կահիրեում: 1949թ. ավարտել է Կահիրեի Գալուստյան վարժարանը, 1953թ.՝ Լոնդոնի մանկավարժական ինստիտուտի լրագրության ֆակուլտետը։ Առաջին հոդվածը հրատարավել է 1945թ., «Փունջ» մանկապատանեկան ամսագրում։ Աշխատակցել է «Զարթօնք» (Բեյրութ), «Պայքար» (Թիֆլիս) թերթերին, Կահիրեի «Կյանք և գիր», Բեյրութի «Շիրակ» ամսագրերին, ԱՄՆ-ի «Նոր օր», Բեյրութի «Նաիրի» շաբաթաթերթերին: 1967-90թթ եղել է Կահիրեի «Արև» օրաթերթի պատասխանատու խմբագիրը։ Կահիրեում եղել է նաև Հայ Ազգային Հիմնադրամի տնօրենը: 1990թ. տեղափոխվել է Սիդնեյ և մինչև 1997թ. եղել է Հ.Բ.Ը.Մ.-ի տնօրենը, իսկ 1998թ-ից՝ տեղի Հ.Բ.Ը.Մ.-ի «Միութիւն» ամսագրի խմբագիրը։ Կահիրեում լույս են տեսել նրա «Հայ ժողովուրդի մեծ գոյամարտը» (1968թ.), «Ով կազմակերպեց փետրվարյան արկածախնդրությունը և ինչ եղավ անոր հետևանքը» (1969թ.), «Արևմտահայաստանի կորուստը և անոր պատասխանատուները» (1970թ.), «Եվ վերածնավ հայ ժողովուրդը հուրեն ու սուրեն» (1971թ.), «Բաքվի հերոսամարտը և անոր պարտության պատասխանատուները» (1973թ.), «1918 թվականի թուրքական արշավանքը Հայաստան և Բաթումի պայմանագիրը» (1974թ.), «Հայ ժողովրդին անկախության պայքարը Կիլիկիո մեջ 1919-1922 թվերին» (1977թ.), «Մեծ եղեռնը օտար մտավորականության գնահատումով» (1980թ.) գրքերը։ Ֆրանսերենից և անգլերենից հայերեն է թարգմանել վեպեր և գիտական երկեր (25 անուն)։ Իր գործունեությամբ նպաստել է սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը։ 1974թ. Երևանի պետական համալսարանում ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2001թ. արժանացել է Ավստրալիայի կառավարության Հատուկ շքանաշանի, 2005թ.՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Ս.Սահակ-Ս.Մեսրոպ» շքանշանի, 2011թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի։ Մահացել է Սիդնեյում: