Շուշանիկ Բաբայան

Դաշնակահար

Հայկ Կյուտենյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Համո Բեկնազարյան

Կինոռեժիսոր

Գարիկ Մուշեղյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Դոլուխանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մկրտիչ Կորյուն

Առակագիր, բանաստեղծ

Լիլիթ Դավթյան

Հաղորդավար

Մարիաննա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԱՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երգչուհի, դերասանուհի

Ծնվել Է 1976թ. ապրրիլի 18-ին, Երևանում: Ռեժիսոր Տիգրան Դավթյանի կինն է և դերասանուհի Ժենյա Մկրտումյանի դուստրը: Սովորել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում: Պարել է «Արայի Դանս Շոու» խմբում: 1986թ. նկարահանվել է «Օդապարիկի օրը» ֆիլմում: Վաղ տարիքից Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` «Մենավոր ընկուզենի», «Համր լեռան ճիչը», «Հունիս էր, արև», «Քանի դեռ կամ»: Վարել է «Հմուտ ձեռքեր», «Խատուտիկ» մանկական հեռուստահաղորդումները, երգել է «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլում: 1995թ. հիմնել է «Տեա-Ջազ» պարային խումբը և աշխատել Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1998թ-ից խմբի հետ միասին սկսել է երգչուհու գործունեությունը: «Զինվոր ես» երգը բերել է նրան ճանաչում և 1999թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, խմբի հետ միասին, մասնակցել է Սոչիում տեղի ունեցած «Միջազգային բանակային երգի փառատոնին»` նվիրված Աֆղանիստանից զորքերը դուրս բերելու 10-ամյակին, և ստացել դափնեկրի կոչում: 2003թ. «Հայկական երգ» Մոսկվայի միջազգային, 2006թ. «Կռունկ» փառատոնի ժամանակ արժանացել է դափնեկրի կոչման: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ճակատագրի գերիները» և «Սիթքոմ» սերիալներում, որտեղ եղել է երաժշտական պրոդյուսեր: Թողարկել է «Love & Madness» (2007թ.) ձայնասկավառակը: Բնակվում է Փարիզում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար