Քրիստափոր Հուսիկյանց

Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ

Արձակագիր

Աշոտ Աբրահամյան

Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան

Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան

Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան

Ջութակահար, վինագործ

Ալբերտ Հովսեփյան

Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան

Գրաքննադատ

 

 

 

 

ԱԲԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հայագետ, պատմաբան, եկեղեցական գործիչ

25 ապրիլ, 1804 - 22 սեպտեմբեր, 1873

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ Սովորել է տեղի Ժառանգավորաց վարժարանում, ապա դարձել Մայր աթոռի միաբանության անդամ, վարել հոգևոր ու կրթական պաշտոններ։ Եղել է Տրապիզոնի հոգևոր առաջնորդը, հիմնել «Թանգարան Հայկազյան» ընկերությունը։ Պաշւոոնավարել է նաև Կ.Պոլսում։ Աշխատակցել է «Կռունկ Հայոց աշխարհին», «Բանասեր», «Արարատ» և այլ պարբերականների։ Առանձին գրքերով հրատարակել է «Ճանապարհորդություն յԱնի» (1855թ.), «Պատմություն մենաստանին Հառիճո ի Շիրակ» (1856թ.), «Վեպ գաղթականության հայոց Տրապիզոնու» (1857թ.), «Անուշավան ի գերեվարս» (1860թ.), «Ճանապարհորդություն ի Դավրեժ» (1861թ.), «Հայոց ազգի քաղաքական վիճակը միջին դարերէն» (1862թ.), «Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ...» (1874թ.), «Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի» (1874թ.), «Կաթուղիկէ Մայր եկեղեցի Վաղարշապատայ...» (1875) և այլ գործեր։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):