Գարեգին Կուզիկյան

Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Արաքսի Սարյան

Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան

Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան

Քանդակագործ

Արթուր Մոլիտվին

Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան

Դերասանուհի

Գրիգորի Ալոնց

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԻՍԿԻՆ-ԲՈՒՐՋԻ

Աշուղ

7 հուլիս, 1810 - 2 նոյեմբեր, 1847

Ծնվել է Հին Նախիջևանում: Իսկական անունը եղել է Բուրջ, որը նշանակում է բուրգ: Տարիներ անց տեղափոխվել է Գանձակ, ուր բնակություն է հաստատել: Եղել է ճարտար լեզվի տեր, խոսքաշեն մարդ և իրեն անվանել է շահիր (բանաստեղծ): 1832թ. գրի է առել իր երգերը մեկ մատյանում («Դավթար») և որպես գլխագիր գրել է իր պահանջը, որ ուրիշի երգեր չխառնեն: Հորինել է հայերեն և թուրքերեն երգեր։ Շրջելով գյուղերում՝ նաև տիկնիկներ է խաղացրել։ Նրա առանձին երգերի խոսքերը տպագրվել են մամուլում և ժողովածուներում։ Պահպանվել են նրանցից մի քանիսի մեղեդիները, որ կատարվում են և հրատարակված են Արամ Քոչարյանի կազմած «Հայ գուսանական երգեր» (1976թ.) ժողովածուում։ Հայտնի երգերից են՝ «Գարունքները», «Էշխիցդ ջունուն դառած», «Բոյդ բարձր»: Մահացել է Արցախի Ասկերան գյուղում, թաղված է Ասկերանի բերդի տակ: