ՀՌԻՓՍԻՄԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1986թ. դեկտեմբերի 4-ին, Երևանում: Երգիչ Մարտին Մկրտչյանի կինն է: 2003թ. ավարտել է Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ հաճախել է Երևանի Է.Միրզոյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: 2003-07թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնվերսատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2004-08թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգչուհի: 2007թ. «Ոսկե Քնար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Տարվա հայտնություն» մրցանակը, որից հետո արժանացել է բազմաթիվ մրցանակների: 2009թ. արժանացել է Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2011թ. մասնակցել է Մոլդովայի «Хрустальний Аист» միջազգային երաժշտական մրցույթին և արժանացել երկրորդ մրցանակին: Ունեցել է բազմաթիվ համերգներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի մի շարք երկրներում: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ: 2010թ. թողարկել է առաջին «Հոգիս» ձայնասկավառակը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար