ՍԻՄՈՆ ՃՈՒԼԱՐՏՅԱՆ

Բանահավաք, բանասեր

20 հոկտեմբեր, 1811 - 14 փետրվար, 1884

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարին (Էրզրում) քաղաքում: Եղել է Մխիթարյան միաբանության անդամ։ Խմբագրել և հրատարակել է հայկական («Առածք ազգայինք», 1880թ.) և տաճկական (թուրքերեն «Տաճկական առածք», 1882թ.) առած-ասացվածքների ժողովածուները։ Հայկական առածների ժողովածուն ներկայացրել է Կ.Պոլսի, Վանի, Ալաշկերտի, Կարնո, Ջուղայի, Երևանի, Թիֆլիսի, Ղրիմի, Տրանսիլվանիայի խոսվածքներով 4000 առած-ասացվածք, որոնք հեղինակի գրառումներն են, ինչպես նաև տպագիր այլ աղբյուրներից քաղած նյութեր (Անանիա վարդապետ, Մ.Միանսարյանց, Խ.Աբովյան, Խոջոյան)։ Ժողովածուն համառոտած 1888թ. ֆրանսերեն և անգլերեն է թարգմանել Գևորգ Պայանը։ Բանասերի տաճկական առածների ժողովածուն գերազանցապես հեղինակի գրառումներն են՝ տպագրված հայատառ թուրքերենով (շուրջ 4500 գրառում)։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար