Գրիգորի Վերմիշև

Արձակագիր

Գրիգոր Հակոբյան

Գրականագետ, բանաստեղծ

Գրիգոր Պետիկյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Կարայան

Արձակագիր, բանաստեղծ, առակագիր

Կարինե Սարգսյան

Հաղորդավար

Արմեն Խոջոյան

Գեղանկարիչ

Արթուր Բաբաջանյան

Բալետի արտիստ

Անուշ Նիկողոսյան

Ջութակահար

Արթուր Գևորգյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՄԱՀՈՒԲ

Աշուղ

23 նոյեմբեր, 1857 - 4 մայիս, 1935

Գևորգ Մանուկյան

Ծնվել է Ղարաբոլլաղ (այժմ՝ ՀՀ Արագաշոտնի մարզի Երնջատափ) գյուղում: Եղել է հայկական աշուղական նոր դպրոցի վերջին ներկայացուցիչը: Աշակերտել է աշուղ Մահջուբին, որից ստացել է Մահուբի (արաբերեն՝ ուշիմ) աշուղական անունը: Շրջել է հիմնականում հայրենի գավառում, նաև՝ Արևմտյան Հայաստանում: Երգերը կատարել է ինքնաշեն ջութակի նվագակցությամբ: Ստեղծագործել է աշուղական գրեթե բոլոր ժանրերով: Երգերի մի մասը չի պահպանվել: Նրա գործերն առաջին անգամ լույս են տեսել 1912թ., Թիֆլիսում, «Մահուբի Գևորգի գլխի անցքերը և խրատական երգերը» (կազմել է Ե.Խաչատրյանը) խորագրով: Աշուղի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, 1957թ. հրատարակվել է առավել համահավաք և ճշգրտված «Ջութակ» (կազմել է Ա.Սահակյանը) ժողովածուն: Աշուղի երգերի հիմնական թեման մարդն է, ընկերասիրությունը, ժողովուրդների բարեկամությունը, հայրենիքը: Նա փառաբանում է արդար վաստակով ապրող աշխատավորին, դատապարտում «գոռոզ ագետներին», պորտաբույծներին, ուրացողներին: Ճանաչված են նրա «Անցավոր աշխարհ», «Գործ չունիս», «Հայրենիք», «Աշխարհս երազ է», «Բախտ» և այլ երգեր: Մահացել է ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար