Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ՄԵՐԶԱ ԳՅՈՒԼԱ

Հայագետ

25 փետրվար, 1861 - 15 դեկտեմբեր, 1943

Հուլիոս Միրզայան

Ծնվել է Ռումինիայի Կլուժ քաղաքում: Սովորել է Կլուժի և Վիեննայի համալսարաններում, ստացել բժշկական, ապա՝ տնտեսագիտական կրթություն։ Բազմիցս այցելել է Վենետիկի Մխիթարյաններին, որտեղ զբաղվել է հայագիտությամբ։ Աշխատակցել է Գեռլայի «Արմենիա» հունգարական, Բուխարեստի «Արարատ» ռումինական հայագիտական ամսագրերին, խմբագրել «Էրդեյ» հունգարական թերթը։ Մեծ ջանքեր է գործադրել Տրանսիլվանիայի հայկական եպիսկոպոսությունը վերականգնելու (1930թ.) համար։ Եղել է Կլուժի Ազգագրական թանգարանի հիմնադիրներից և առաջին ղեկավարներից։ Հրատարակել է բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հոդվածներ, որոնք մեծ նշանակություն են ունեցել հունգարահայերի ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հունգարացիներին հայ մշակույթին և պատմությանը ծանոթացնելու գործում։ Առանձին գրքերով հրատարակվել են նրա հունգարերեն «Հայ եպիսկոպոսությունը» (1896թ.), «Տրանսիլվանիայի հայերի ապագան» (1896թ.), «Հայկական խաչը» (1903թ.), «Հայերի Տրանսիլվանիա գաղթելու պատմություն» (1913թ.) և այլ աշխատություններ։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Հունգարերեն է թարգմանել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նրա արխիվը պահվում է Կլուժ-Նապոկայի պետական արխիվում և Սբ. Անդրեաս եկեղեցում։ Մահացել է Ռումինիայի Կլուժ քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար