ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1979թ. ապրիլի 12-ին, Երևանում` Զատկի տոնին, և ի պատիվ դրա նրան անվանել են Հարություն: Մինչ 10 տարեկան սովորել է Երևանի Մ.Մանուչարյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցում, որից հետո, 1989թ. տեղափոխվել է ԱՄՆ և այնտեղ շարունակել ուսումը: Լոս Անջելեսում սովորել է համակարգչային դիզայն: 2000թ-ից երգում է և նույն թվականին ձայնագրել է առաջին ձայնասկավառակը: Թողարկել է «Սերս քեզ լինի» (2003թ.), «Ափսոս-ափսոս» (2005թ.), «Իմ սերն ես» (2006թ.), «Հավատա» (2008թ.) և այլ ձայնասկավառակներ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: Զուգերգեր է կատարել Նունե Եսայանի («Հավատա») և նիգերիացի երգչուհի Չիոմայի («Քեզ սիրում եմ») հետ: Հանդես է եկել բազմաթիվ մեծ ու փոքր մենահամերգներով ԱՄՆ-ում, Հայաստանում, եվրոպական երկրներում: Բնակվում է Լոս Անջելեսում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար