Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Քանդակագործ

11 հունիս, 1879 - 30 մայիս, 1943

Ծնվել է Հայաստանի Ագարակ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1897թ. սովորել է Պետերբուրգի Շտիգլիցի նկարչական դպրոցում, 1898-1900թթ՝ Գեղարվեստի ակադեմիայում։ 1901-02թթ կատարելագործվել է Հռոմում։ 1903թ-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Կերտել է կերպավորման հավաստիությամբ, ընկալման անմիջականությամբ առանձնացող դիմանկարներ, ժանրային ստեղծագործություններ։ Աշխատանքներից են՝ Խ.ԱբովյանիԾերենցի, Րաֆֆու, Մ.Նալբանդյանի, Ղ.Աղայանի, Սիրանույշի դիմաքանդակները (բոլորը՝ գիպս), Վ.Լենինի կիսանդրին (1920թ.), «Բեռնակիրը» (1903թ.), «Կուժը կոտրած աղջիկը» (գիպս, 1906թ.), «Կինտոն» ժանրային քանդակները։ Ակտիվորեն մասնակցել է Հայ արվեստագետների միության հիմնադրմանը (1916թ., Թիֆլիս), միության կազմակերպած ցուցահանդեսներին։ Քանդակագործի «Ժամհար Սաքանը» (բրոնզ, 1903թ.), «Ասեղ թելող պառավը» (գիպս, 1906թ.), «Աղջկա գլուխ» (բրոնզ, 1915թ.) և այլ գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար