Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԱՐՄԱՆ ԿՈԹԻԿՅԱՆ

Դերասան, բանաստեղծ

15 սեպտեմբեր, 1896 - 30 հոկտեմբեր, 1968

Ծնվել է Տրապիզոնում: Նախնական կրթությունն ստացել է բեմում: 1919թ-ից Սուխումիում մասնակցել է Օվի Սևումյանի թատերախմբի ներկայացումներին: 1920-36թթ սովորել է Փարիզում և Բրյուսելում: 1925թ. ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Փարիզում խաղացել է հայկական դրամատիկական թատրոնում: 1932թ. Փարիզում ստեղծել է հայկական ժողովրդական թատրոն: 1936թ. տեղափոխվել է Հայաստան և նույն թվականից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Եղել է առավելապես կատակերգակ դերասան, խոսքի նրբագույն երանգներով, ինքնատիպ հումորով, արտահայտիչ դիմախաղով ու շարժումներով: 1937թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Լաերտ), «Օթելլո» (Յագո), Գ.Սունդուկյանի «Պատվի համար» (Էլիզբարով), Ա.Շիրվանզադեի «Ավերակների վրա» (Ֆրանգուլյան), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա), «Պաղտասար աղբար» (Օգսեն), Վ.Փափազյանի «Ժայռ» (Հայրապետ), Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Բեն Ակիբա), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Բալբոա) և այլն: Նկարահանվել է նաև մի շարք հայկական ֆիլմերում, որոնցից ուշագրավ են` «Տժվժիկ», «Երաժշտախմբի տղաները», «Կարինե» և այլն: Հեղինակել է «Ծխացող շուշաններ» (1919թ.), «Խութեցի Հովնան» (1946թ.), «Ակոսներում» (1965թ.) չափածո գործերը, «Ֆիրդուսին և նրա Շահնամեն» (1935թ.) ուսումնասիրությունը: Թարգմանել է Է.Ռոստանի «Սիրանո դը Բերժրակ» (1951թ.), Է.Զոլայի «Թերեզա Ռաքեն» (1964թ.) երկերը: Բեմականացրել է Հ.Պարոնյանի «Առտնին տեսարաններ»-ը, Ե.Օտյանի «Թաղականին կնիկը», Տ.Կամսարականի «Վարդապետին աղջիկը»: 1967թ. արժանացել Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: