Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Արձակագիր

19 հոկտեմբեր, 1883 - 3 դեկտեմբեր, 1941

Գերասիմ Միքայելյան

Ծնվել է Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղում (այժմ՝ Ադրբեջանում)։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1905թ-ից՝ Մոսկվայի համալսարանում (ագատ ունկնդիր), այնուհետև՝ Ենայի (Գերմանիա) համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1903թ-ից հարել է հեղափոխականորեն տրամադրված խմբակներին։ Թղթակցել է «Շավիղ» թերթին՝ Կ.Հզորյան կամ Հզորունի ստորագրությամբ։ 1910-12թթ եղել է «Գարուն» (Մոսկվա) գրական-գեղարվեստական ալմանախի խմբագիրներից։ Մասնակցել է Վ.Բրյուսովի խմբագրությամբ լույս տեսած հայ պոեզիայի անթոլոգիայի թարգմանության աշխատանքներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի հայկական գործերի կոմիսարիատում։ 1925-27թթ որպես Հայաստանի Կարմիր խաչի ընկերության և ՀՕԿ-ի պատվիրակության անդամ մեկնել է Եվրոպա և ԱՄՆ։ 1907թ. հրատարակել է«Զրկանքի հույզեր», ապա՝ «Ձմռան երեկո» (1912թ.), «Majestic։ Ամերիկյան կարճ պատմվածքներ» (1928թ.), «Գույների կռիվը» (1929թ.) պատմվածքների և այլ արձակ գործերի ժողովածուներ։ Պատկերել է նախահեղափոխական շրջանի հայ աշխատավորության ծանր վիճակը, սփյուռքահայության օտարացող բարքերը, հայրենադարձության բաղձանքը։ Կատարել է թարգմանություններ Օսկար Ուայլդից («Անձնվեր բարեկամ», 1920թ., «Հեքիաթներ», 1920թ. և այլն), Ջոնաթան Սվիֆթից («...Գուլի վերի ճանապարհորդությունը...», 1958թ.)։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, 1937թ. անհիմն բռնադատվել է, աքսորվել Ռուսաստանի հյուսիս, որտեղ էլ մահացել է: Թաղված է Ռուսաստանի Զուևկա գյուղի բռնադատվածների գերեզմանոցում: 1954թ. արդարացվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար