Սրապիոն Էմինյան

Բառարանագիր

Ռուսուդանա Թավրիզյան

Բալետի արտիստ

Բագրատ Ստաֆֆի

Արձակագիր

Միքայել Դովլաթյան

Կինոռեժիսոր

Արտ Սևադա

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար

Արտակ Ներսիսյան

Կիթառահար, շրթհարմոնահար

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

13 հուլիս, 1883 - 11 հունվար, 1938

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Քղիի գավառի Բաշչիֆթլիկ գյուղում: Սովորել է Կարինի Արծնյան վարժարանում: 1903թ. ավարտել է Էջմիածնի Գեվորգյան ճեմարանը: 1903-05թթ սովորել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: 1905թ. մեկնել է Գերմանիա, ուսանել նախ Բեռլինի, ապա Լայպցիգի համալսարաններում, մասնագիտացել գերմաներենի, գրականության և փիլիսոփայության մեջ։ Նրա ավարտական դիսերտացիան եղել է «Գերմանական մշակույթի ազդեցությունը հայկականի վրա»։ Այնուհետև մեկնել է Կարին և 1910-12թթ դասավանդել Մանասարյան վարժարանում։ Հետագայում վարժարանի հետ տեղափոխվել է Սեբաստիա և մինչ 1915թ. շարունակել աշխատանքը այնտեղ։ 1918-22թթ լեզու և գրականություն է դասավանդել Կ.Պոլսի Հինդլյան, Պեզեզյան, Դպրոցասեր տիկնանց և Նոր դպրոց վարժարաններում: 1922թ. տեղափոխվել է Հայաստան: 1923-29թթ աշխատել է Երևանի Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում, միաժամանակ, Երևանի համալսարանում և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում եղել է օտար լեզուների ամբիոնի վարիչը, դասավանդել գերմաներեն և անտիկ գրականություն (1935թ-ից` պրոֆեսոր): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է «Հովհաննես Թումանյանի «Անուշը» (1931թ.), «Րաֆֆիի Ջալալեդդինի ծագումը» (1932թ.) աշխատությունները: Նշանակալի ավանդ ունի Հակոբ Պարոնյանի երկերի առաջին գիտական լիակատար հրատարակման գործում: Նրա ջանքերով (1947թ.), բնակելի տներ Ազատության (1949-52թթ), Օրջոնիկիձեի (1950-52թթ) պողոտաների վրա (երկուսն էլ՝ Զ.Տոնիկյանի հետ) են, Լենինականում, ակումբ-հատորները լույս են տեսել գիտական բանասիրական հմուտ ու հարուստ ծանոթագրություններով: Թարգմանել է (տողացի) Հ.Հայնեի «Երգերի գիրք»-ը (1935թ.) (չափածոյի են վերածել Վ.Նորենցը և Գ.Սարյանը), Գյոթեի «Ֆաուստը» (Ե.Չարենցի հետ, աշխատանքը մնացել է անավարտ) և այլ գործեր: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում, 1955թ. (հետմահու) արդարացվել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար