Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆ

Լեզվաբան, հայագետ

17 փետրվար, 1887 - 3 մայիս, 1957

Ծնվել է Հայաստանի Աշտարակ քաղաքում: Սովորել է տեղի երկդասյան դպրոցում: 1899թ. մեկնել է Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու։ 1908թ. ավարտել է արական գիմնազիան, 1913թ.՝ Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժինը, աշակերտել Նիկողայոս Մառին, Կ.Զալեմանին, Ի.Բոդուեն դե Կուրտենեին, Նիկողայոս Ադոնցին, Ի.Զավախիշվիլուն։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատանքի է անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914թ. տպագրվել է նրա գիտական առաջին գործը՝ «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու»։ Այդ տարիներից մասնակցել է Անիի՝ Ն.Մառի ղեկավարած պեղումներին։ 1921թ. հրավիրվել է Երևանի համալսարան և դարձել հիմնադիր դասախոսներից մեկը։ 1920-54թթ ղեկավարել է համալսարանի լեզվաբանության ամբիոնը, դասավանդել ընդհանուր լեզվաբանություն, գրաբար և այլ առարկաներ։ Շուրջ հինգ տարի եղել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչը, 1950-56թթ՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրենը։ Զբաղվել է հայագիտության տարբեր հարցերով, լուծել հայոց լեզվի պատմության, հնագիտության կարևոր խնդիրներ։ Տիրապետելով փոքրասիական մի շարք մեռած լեզուների (խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն, պալայերեն)՝ սեպագիր արձանագրությունների խորազնին ուսումնասիրությամբ պարզել է հայերի էթնիկական կապերը հարևան ժողովուրդների հետ, լեզվական փոխառություններն ու փոխազդեցությունները։ Այդ առումով ուշադրության արժանի է «Chetto-armeniaca» (1931թ.) մենագրությունը, որտեղ քննել է հայերենի և խեթերենի շուրջ 200 բառեր ու ձևեր, լուսաբանել փոքրասիական մի շարք ժողովուրդների մշակույթի ու պատմության բարդ հարցեր։ Աշխատելով Ն.Մառի հետ՝ աստիճանաբար հեռացել է երիտքերականության դիրքերից և հարել Մառի սկզբունքներին, դա իր արտահայտությունն է գտել «Ընդհանուր լեզվաբանության» (1939թ.) մեջ։ Այս աշխատությունը ընդհանուր լեզվաբանության հայերեն առաջին ձեռնարկն է, որը փաստական հարուստ նյութ է պարունակում և տրամաբանական կուռ կառուցվածք ունի։ Այստեղ արդեն հեղինակը լեզուն բնորոշում է որպես պատմահասարակական երևույթ։ Ընդունելով Ն.Մառի որոշ դրույթներ, այնուամենայնիվ, շատ հարցերում (հնչյունափոխական օրենքներ) հեռացել է նրանից։ «Ուրարտուի պատմությունը» (1940թ.) մանրազնին ու բազմակողմանի ուսումնասիրություն է այդ պետության մշակույթի, սոցիալ-քաղաքական կյանքի և ուրարտերենի վերաբերյալ։ «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև» (1936թ.), «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը» (1940թ.), «Խեթական աստվածները հայերի մոտ» (1940թ.), «Հայերենի խուռիտերեն բառերը» (1951թ.), «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուններում» (1948թ.) և այլ աշխատություններում հանգել է այն եզրակացության, որ փոքրասիական լեզուները հայերենի մեջ թողել են իրենց հետքերը (տեղանուններ, բայեր, մասնիկներ և այլն)։ Հնագույն բառերի ստուգաբանությամբ քննել է նաև հայերենի աղերսը կովկասյան լեզուների հետ («Հայերենի և լազո-մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին», 1952թ.), անդրադարձել հայերենի և վրացերենի (հատկապես արևմտյան ճյուղի լեզուների) առնչություններին։ «Հայաստան՝ հայերի բնօրրան» (1947թ.) աշխատությունը հայասա-ազզի ցեղերի որոշ տվյալների պատմական ու լեզվաբանական քննությունն է։ Մի կողմից նա քննել է Հայասան-Ազզի պետության քաղաքական-մշակութային հարաբերությունները հին փոքրասիական ժողովուրդների հետ, մյուս կողմից ձգտել է որոշել այդ ցեղերի ու նրանց լեզուների դերը հայ ժողովրդի և հայոց լեզվի կազմավորման ընթացքում, փորձել է տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով, այն համարելով ասիանական-կովկասյան-հնդեվրոպական լեզու։ Անդրադարձել է նաև բարբառագիտական հարցերի, մանրամասն նկարագրել Աշտարակի խոսվածքը։ Նրա վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն» է (հրտ.՝ 1961թ.), որտեղ քննության են առնված հայ ժողովրդի և հայերենի կազմավորման հարցերը, հայոց լեզվի հնդեվրոպական նստվածքը։ 1942թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1930թ-ից՝ պրոֆեսոր)։ 1943թ-ից եղել է Հայաստանի ԳԱ հիմնադիր կազմի անդամ, ակադեմիկոս։ 1942թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար