Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆ

Լեզվաբան, թուրքագետ

22 մայիս, 1895 - 12 սեպտեմբեր, 1979

Հակոբ Դիլաչար

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Կ.Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում և «Ռոբերտ» քոլեջում, որտեղ եղել է անգլերենի դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «Մագիստրոս արվեստից» տիտղոս, սիկ 1922թ.՝ պրոֆեսորի կոչում: Մինչև 1932թ. Բեյրութում, Սոֆիայում և այլ վայրերում զբաղվել է հայագիտությամբ, ստանձնել է Բեյրութի առաջին հայկական վարժարանի տնօրինությունը, հիմնել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը (Սոֆիա), խմբագրել «Լույս» շաբաթաթերթը (Բեյրութ), հոդվածաշարերով հանդես եկել հայկական մամուլում: Այդ շրջանում հրատարակվել են նրա «Աոաջին փորձություն» պիեսը (1922թ.), Լ.Շանթի «Հին ասավածներ»-ի անգլերեն թարգմանությունը (1922թ.), «Գրի ծագումը և տարածումը» (1928թ.) և «Հաբեթաբանություն» (1929թ.) աշխատությունները, անգլիական բանաստեղծներից թարգմանած «Ալբիոնի պարտեզն» ժողովածուն (1929թ.): 1932թ-ից աշխատել է Թուրքիայում, եղել թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը: Տիրապետել է անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, բուլղարերեն և այլ լեզուների, ստացել Դիլաչար (լեզվի բանալի) անունը: 1936-50թթ Անկարայի համալսարանում դասախոսել է լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն: Հեղինակել է թուրքերեն լեզվի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրություններ, հայագիտական աշխատություններ («Համայնապատկեր հայ մշակույթի», 1966թ., «1500-ամյակի խոհեր», 1951թ., «Աստվածաշունչը և աշխարհաբարը», 1956թ. և այլն) և բազմաթիվ հոդվածներ: 1942-70թթ եղել է թուրքական հանրագիտարանի տեխնիկական խորհրդատուն, ապա գլխավոր խմբագիրը: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար