
Գարեգին Կուզիկյան
Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան
Գեղանկարիչ, քանդակագործ

Ծովակ Համբարձումյան
Կոմպոզիտոր

Արաքսի Սարյան
Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան
Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան
Քանդակագործ

Ամատունի Վիրաբյան
Պատմաբան

Տիգրան Հեքեքյան
Դիրիժոր

Արթուր Մոլիտվին
Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան
Դերասանուհի

Արամազդ Պետրոսյան
Գեղանկարիչ

Գրիգորի Ալոնց
Պարող, պարուսույց
ՀՈՎԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

30 հունիս, 1902 - 8 փետրվար, 1953
Ծնվել է Խաչակապ (այժմ՝ Կուշչի, Ադրբեջանում) գյուղում: 1934-36թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում և Երևանի քաղկոմում։ Հանդես է եկել Ե.Չարենցի, Ա.Բակունցի, Գ.Մահարու, Ս.Տարոնցու և այլ հայ գրողների դեմ, դատապարտել նրանց հակախորհրդային հայացքների մեջ: 1937թ. նշանակվել է ՀԽՍՀ լուսժողկոմ, 1937-39թթ եղել «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1938-41թթ՝ ԳԱ գրականության և լեզվի ինստիտուտի տնօրենը: 1941-44թթ ծառայել է մասկակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1944-46թթ եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը։ 1936-41թթ և 1945-53թթ ռուս գրականություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում (1937թ-ից՝ պրոֆեսոր)։ Առաջին գիրքը՝ «Զղջում» խորագրով, լույս է տեսել 1928թ.։ Այնուհետև հրատարակվել են նրա «Պատմվածքներ» (1930թ.), «Ճակատում» (1931թ.), «Աղջիկը մորու փունջը ձեռքին» (1936թ.) պատմվածքների ժողովածուները։ Մահացել է Երևանում: