ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Գեղանկարիչ

8 մայիս, 1905 - 3 սեպտեմբեր, 1978

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է լրագրող, հրատարակիչ Ժակ Մինասյանի և գրող Իսկուհի Մինասի որդին։ 1921թ. տեղափոխվել է Վենետիկ, սովորել Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1926թ.), նաև նկարիչ Ալեսանդրո Միլեզիի արվեստանոցում։ Նկարչի սկզբնական շրջանի աշխատանքներին բնորոշ է իրականության հավաստի պատկերումը։ 1948թ-ից ստեղծել է ֆանտաստիկ ձևերով, բանաստեղծականությամբ տոգորված նկարներ («Պատուհանը ծովի վրա», «Լքված կարուսել», «Իրերը արշալույսին», «Կոմպոզիցիա» և այլն)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իտալիայում։ 1930թ-ից մասնակցել է Վենետիկի բիենալեին, Եվրոպայի երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Նորվեգիա և այլուր) կազմակերպված միջազգային ցուցահանդեսների, արժանացել բազմաթիվ մրցանակների։ Նրա գործերը տեղ են գտել Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահում, Միլանի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում, Պադուայի Չիվիկո թանգարանում և այլուր։ 1958թ. Պադուայում հրատարակվել է «Լևոն Մինասյանի գծանկարները» ալբոմը։ Մահացել է Վենետիկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար