ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1974թ. մայիսի 7-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Վաղ տարիքից բնակվել է Երևանում: Սովորել է Երևանի թիվ 113 միջնակարգ դպրոցում, որին զուգահեռ` Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի քամանչայի դասարանում: Երգել է Երևանի քաղաքային մշակույթի տան ժողովրդական գործիքների նվագախմբում: 1991թ. մասնակցել է «Մանուկները Հայաստանի» մրցույթ-փառատոնին` արժանանալով 1-ին մրցանակին: 1992-97թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում: 1998թ. մասնակցել է ԱՊՀ պետությունների «Զինվորական երգ» մրցույթին` արժանանալով 1-ին մրցանակի: 2005թ. դարձել է «Կռունկ» փառատոնի ժողովրդական երգի դափնեկիր: 2007թ. ճանաչվել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների ջատագով-մշակույթի գործիչ»: 2008թ. մասնակցել է Գյումրիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Ոսկե Մուշուրբա» մրցանակաբաշխությանը և արժանացել «Տարվա վաստակաշատ գյումրեցի երգիչ» կոչման: Նույն թվականին, հայ մշակույթի զարգացման համար, արժանացել է «Կարոտ» միջազգային հայկական փառատոնի ոսկե մեդալի: 2009թ. միջազգային սոցիալական կայքի անցկացրած մրցույթում աշխարհի 1.200.000 ազգային երգիչների մեջ ճանաչվել է «Ֆոլկի արքա»: Մոսկվայի և Լոս Անջելեսի հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ» մրցանակներին: Թողարկել է «Մենք ենք» (2004թ.), «Մեր երգը» (2006թ.), «The Best of Golden Album» (2007թ.), «With The Traces Of Armenian Song» (2008թ.) ձայնասկավառակները, չորս տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:


ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար